• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Հուլիս 2025 19:51
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին

Քաղաքականություն,
03 Հունվար 2024 20:50
ShareShareShare
Փաշինյանը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ: Շրջայցի ընթացքում վարչապետն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մեդովկա բնակավայր, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին: Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ: Վարչապետն այստեղ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Այստեղ ես խնդիր եմ տեսնում, պարոն Ղուլարյան, մեր ծրագրերի կառավարման հետ կապված: Որ կողմ նայում եմ՝ պրոբլեմ կա: Մենք չենք կարող երեխաների առաջ կանգնել, երեխաների աչքերի մեջ նայել, ասել՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք: Դպրոցը չենք կառուցել: Սա, կներեք արտահայտությանս, կիսատ աշխատանք է: Եվ ես այս պահին այլ բան ասելու առիթ չեմ տեսնում: Պետք է որակի հետ կապված խնդիրը լուծվի: Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել»,- ասել է նա:

Դպրոցում սովորում է ավելի քան 50 աշակերտ, սակայն այն նախատեսված է 144 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին: Տաշիրում վարչապետը ծանոթացել է բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին: Կառավարությունը 30 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոնի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2025-ին:

Նիկոլ Փաշինյանը եղել նաև Հագվի բնակավայրում, որտեղ ևս կառուցվել է հիմնական դպրոցի տիպային (մոդուլային) շենք: 144 տեղ հզորությամբ դպրոցի կառուցման արժեքը կազմել է ավելի քան 756 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2020թ․նոյեմբերին։ Դպրոցն ունի կահավորված խաղահրապարակ, արևային ֆոտովոլտային կայան։ Իրականացվել են նաև բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր դպրոցի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն նորակառույց դպրոց, բայց Կառավարությունը չի համարի, որ աշխատանքներն ավարտել են:

«Կարծում եմ, որ ընդհանրապես մեր կյանքում, և հատկապես՝ դպրոցներում, պաթոսը պետք է մի փոքր թուլացնենք և կենտրոնանանք գործի և աշխատանքի վրա, որովհետև երբեմն մենք էլ չենք նկատում, որ պաթոսն օգտագործվում է չարված աշխատանքը ծածկելու համար: Իրականում այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով կատարելության կհասնենք, բայց առնվազն իմ չգնալ, չտեսնելով կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք: Ձևին ավելի շատ ենք ուշադրություն դարձնում, քան բովանդակությանը: Եվ ես չեմ կարող ուղղակի չնկատելու տալ, որ այսպես է: Մեդովկայի դպրոցի համեմատ այստեղից տպավորությունը մի փոքր ավելի լավ է, բայց թերությունները բազմաթիվ են: Ք՞իչ ենք ֆինանսավորում: Եթե քիչ ենք ֆինանսավորում, իմանանք քիչ ենք ֆինանսավորում: Այս դպրոցի համար 780 մլն դրամ է հատկացվել»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ տեսչական ստուգումներ են իրականացվում և տեսանելի է, որ դպրոցներում ուսումնառության վիճակն այդքան էլ լավ չէ: Իհարկե, դա կապված է նաև շենքային պայմանների հետ:

«Մեր երեխաներին պետք է ճիշտ ուղերձ տալ: Երեխան պետք է առաջին հերթին զգա հարգանք իր նկատմամբ: Պետք չէ իր գլխին ճառ կարդալ: Երբ մենք ճիշտ ճարտարապետություն դնենք և՛ քաղաքաշինական, և՛ բովանդակային, և՛ կրթական, երեխան ուզած-չուզած լավ պիտի սովորի: Միջավայր պետք է ձևավորել: Շատ եմ ուզում դիմել նաև մեր ուսուցիչներին: Ուսուցչի դերն առանցքային է: Այսինքն՝ եթե ուսուցիչն այս տրամաբանության մեջ չեղավ, մենք խնդիրներ կունենանք»,- ասել է նա:

Վարչապետը պատասխանատուներից պահանջել է լինել հետևողական և բոլոր խնդիրներին տալ համապատասխան լուծում:

Նշվում է, որ կառավարության ղեկավարը ծանոթացել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. հունիսին։ N 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:

Վարչապետը Վանաձորում ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

telegram
Tags: ԼոռիԿառավարությունՆիկոլ Փաշինյան

Առնչվող Նորություններ

Փաշինյանն ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

24 Հուլիս 2025 19:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: «Ընդունեք...

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

24 Հուլիս 2025 19:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա...

ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում մի շարք նշանակումներ է արել բարձրաստիճան պաշտոններում

24 Հուլիս 2025 18:31

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա իրականացրել է մի շարք կադրային փոփոխություններ...

ՌԴ-ն Ճապոնիային բողոքի նոտա է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

Սյունիքով անցնող ճանապարհը վարձակալելու ԱՄՆ ծրագրում «ոչ մի նոր բան» չկա․ Զախարովա

24 Հուլիս 2025 17:41

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից քննարկվող գաղափարը՝ վարձակալել Սյունիքով դեպի Նախիջևան տանող ճանապարհը՝ առևտրային...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ալթայ, հանդիպել Միխայել Միշուստինի հետ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ալթայ, հանդիպել Միխայել Միշուստինի հետ

24 Հուլիս 2025 14:00

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դտսեր հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն, հանդիպել ՌԴ կառավարության...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

24 Հուլիս 2025 12:29

Ավելին
  • Լուրեր

Փաշինյանն ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

24 Հուլիս 2025 19:36
Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

24 Հուլիս 2025 19:15
ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում մի շարք նշանակումներ է արել բարձրաստիճան պաշտոններում

24 Հուլիս 2025 18:31
«Արդշինբանկը» հայտ է ներկայացրել Մալթայի HSBC բանկի ձեռքբերման համար

«Արդշինբանկը» հայտ է ներկայացրել Մալթայի HSBC բանկի ձեռքբերման համար

24 Հուլիս 2025 18:29
ՌԴ-ն Ճապոնիային բողոքի նոտա է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

Սյունիքով անցնող ճանապարհը վարձակալելու ԱՄՆ ծրագրում «ոչ մի նոր բան» չկա․ Զախարովա

24 Հուլիս 2025 17:41
Ադրբեջանից ներկրված նավթում հայտնաբերել են քլորիդներ

Ադրբեջանից ներկրված նավթում հայտնաբերել են քլորիդներ

24 Հուլիս 2025 17:23
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 24-ին՝ ըստ ԿԲ տվյալների

24 Հուլիս 2025 16:45
Չեմ բացառում․ ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին

Չեմ բացառում․ ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին

24 Հուլիս 2025 14:34
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ալթայ, հանդիպել Միխայել Միշուստինի հետ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ալթայ, հանդիպել Միխայել Միշուստինի հետ

24 Հուլիս 2025 14:00
ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները՝ մինչև 2034 թվական․ ՀԾԿՀ նախագահ

ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները՝ մինչև 2034 թվական․ ՀԾԿՀ նախագահ

24 Հուլիս 2025 13:47
Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

24 Հուլիս 2025 13:32
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Պեսկով

24 Հուլիս 2025 13:13
Մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի տրամաբանությամբ սահմանվել է լիցենզավորման կարգ․ Անդրեասյան

Մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի տրամաբանությամբ սահմանվել է լիցենզավորման կարգ․ Անդրեասյան

24 Հուլիս 2025 12:32
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

24 Հուլիս 2025 12:29
Առողջապահության նախարարությունը մինչև 10 տարեկանների որոշ դեղորայքի ապահովմանը 729 միլիոն դրամ կհատկացնի

Առողջապահության նախարարությունը մինչև 10 տարեկանների որոշ դեղորայքի ապահովմանը 729 միլիոն դրամ կհատկացնի

24 Հուլիս 2025 12:20
Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին

Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին

24 Հուլիս 2025 12:17
Հայաստանում ստեղծվում է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ

Հայաստանում ստեղծվում է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ

24 Հուլիս 2025 12:00
Проходят брифинги членов правительства (прямое включение)

Ուղիղ․ Կառավարության անդամների ճեպազրույցները

24 Հուլիս 2025 11:37
ՀՀ-ում ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

ՀՀ-ում ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

24 Հուլիս 2025 11:17
Ազնիվ ու անկեղծ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ. Փաշինյան

Ալթայում Փաշինյանը Սյունիքի ճանապարհի ԱՄՆ վերահսկողության մասին կուլիսային քննարկումներ կունենա․ ԶԼՄ

24 Հուլիս 2025 11:06
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ պետությունների բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության համաձայնագրին

Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ պետությունների բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության համաձայնագրին

24 Հուլիս 2025 11:02
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

24 Հուլիս 2025 10:52
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյանի՝ Մայր Տաճարը «գրոհելու» օրը

24 Հուլիս 2025 10:39
Սոչին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, կա զոհ

Սոչին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, կա զոհ

24 Հուլիս 2025 10:37
Նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկանների պահման վայրի

Նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկանների պահման վայրի

24 Հուլիս 2025 10:17
«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Մասիսի ընդդիմադիր ղեկավարին․ ԶԼՄ

24 Հուլիս 2025 10:16

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 24-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

24 Հուլիս 2025 09:53
«Ներդրումային միջավայրի շատ վատ ահազանգ» և «Միջազգային վեճերի մեկնարկ». փորձագետները գնահատել են՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի որոշումը

«Ներդրումային միջավայրի շատ վատ ահազանգ» և «Միջազգային վեճերի մեկնարկ». փորձագետները գնահատել են՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի որոշումը

24 Հուլիս 2025 09:49
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 24-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

24 Հուլիս 2025 09:40
Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

Միջանցքի փոխանցումն ԱՄՆ-ին անիրատեսական է․ Բաքուն հետաքրքրված չէ կոնսեսուսով․ Իսկանդարյան

24 Հուլիս 2025 08:20
Արտաքին քաղաքական

Փաշինյանն ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

24 Հուլիս 2025 19:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: «Ընդունեք...

ԿարդալDetails
Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը
Արտաքին քաղաքական

Փաշինյանը կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացումը

24 Հուլիս 2025 19:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ