Դոնի Ռոստովում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Համառուսաստանյան մրցաշարում հայազգի մարզիկները ութ մեդալ են նվաճել, հայտնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Արմեն Չոլոկյանը ոսկե մեդալ է նվաճել 130 կգ քաշային կարգում: Արծաթե մեդալակիրներ են դարձել Աշոտ Եղիազարովը (67 կգ) և Գարիկ Գյուլումյանը (72 կգ): Հայկական արմատներով ևս հինգ ըմբիշներ իրենց քաշային կարգերում զբաղեցրել են երրորդ տեղերը: Համառուսաստանյան մրցաշարում բրոնզե մեդալ են նվաճել Վարդան Ամիրխանյանը (55 կգ), Սուրեն Մովսիսյանը (60 կգ), Արմեն Ջելոյանը (63 կգ), Սոսո Նուրջանյանը (67 կգ) և Արամ Աստատուրյանը (97 կգ):
Մրցաշարն անցկացվել է դեկտեմբերի 21-22-ը և նվիրված է եղել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վարտերես Սամուրգաշևի հիշատակին: