Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, կազմակերպության երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում ևս երկու կարևոր միջոցառում է անցկացվելու. Նախագահների մակարդակով ԵԱՏՄ Գերագույն խորհուրդը դեկտեմբերի 25-ին է, իսկ 26-ին սպասվում է ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը»,- հայտնել է ՏԱՍՍ-ը գլխավոր քարտուղարի խոսքերը։
Լեբեդևը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին իր գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հաղորդակցության և ընթացիկ հարցերի քննարկման համար։
Նոյեմբերի 29-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումներ չկան։ Նա նշել էր, որ Փաշինյանը Պուտինի հետ խոսելու հնարավորություն կունենա, եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման։
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...





































