Ադրբեջանն Ուկրաինայի Պոլտավայի շրջանի փրկարարներին է հանձնել Revival P-ի ականազերծման նոր մեքենա, հայտնում է «ДСНС України» կայքը:
Հայտնում են, որ սարքավորումներ արտադրող ընկերության ներկայացուցիչները նույնպես ժամանել են Ուկրաինա՝ ուկրաինացի մասնագետների վերապատրաստում անցկացնելու համար։
Նոյեմբերի 20-ին ռուսական հեռագրային ալիքները և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել Ուկրաինա ռուսական արտադրության զենքեր փոխանցելու հայկական կողմի մտադրության մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր լուրը՝ կոչ անելով չշրջանառել օտարերկրյա քարոզչական աղբյուրների լրատվադաշտ նետած կեղծ թեզերը: