Ռոսավիացիան հայտարարել է Մախաչկալայի օդանավակայանի փակման մասին, հաղորդում է РБК-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Մախաչկալայի օդանավակայան անհայտ անձանց մուտքի պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել այն։
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև իրավիճակի կայունացումը։ Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Մախաչկալայում, ուղղորդվել են այլ օդանավակայաններ։
RT-ի հաղորդմամբ, Օդանավակայան ներխուժած անձինք փնտրում են Թել Ավիվից ժամանած հրեաներին։