Հնդկաստանն առաջարկում է վերականգնել քրեական պատիժն ամուսնական դավաճանության համար, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով օրենսդիր մարմնի աղբյուրներին։
Նշվում է, որ Հնդկաստանի Ներքին գործերի նախարարության ղեկավար Ամիտ Շահն է առաջարկել վերադարձնել քրեական պատիժը, որը չեղարկվել էր 2018 թվականին, և նա համապատասխան օրինագիծ է ներկայացրել խորհրդարանի ստորին պալատ։
Փաստաթղթի նոր տարբերակը, բացի դավաճանության համար քրեական պատասխանատվությանը վերադառնալուց, ցույց է տալիս, որ նորմը կդառնա «գենդերային չեզոք», սա նշանակում է, որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք կարող են պատժվել: Անհավատարմության համար քրեական պատասխանատվությունը վերականգնելու որոշումն օրինագծի հեղինակը բացատրել է «ամուսնության ինստիտուտը պաշտպանելու» անհրաժեշտությամբ։
Մինչև 2018 թվականը Հնդկաստանի Քրեական օրենսգրքի 487-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնացած կնոջ հետ սեռական հարաբերություններն առանց ամուսնու համաձայնության պատժվում էին մինչև հինգ տարի ազատազրկմամբ կամ տուգանքով։ Ի դեպ՝ մեղավոր էր ճանաչվում միայն տղամարդը։ Այս օրենսդրական նորմը գործում էր 158 տարի։
2018 թվականին Գերագույն դատարանը որոշել է, որ օրենքը հակասում է Հնդկաստանի Սահմանադրության մի քանի հոդվածներին, մասնավորապես՝ 14-րդ հոդվածին (օրենքի առջև հավասարություն) և 21-րդ հոդվածին (կյանքի և անձնական ազատության երաշխիքներ): «Ամուսնական դավաճանությունը կարող է առաջ բերել քաղաքացիական խնդիրներ՝ ներառյալ ամուսնալուծությունը, բայց չի կարող հանցագործություն համարվել»,- ասել էր դատավորներից մեկը:
Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի խոսնակ...