Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել՝ առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է:
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 16-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին
Մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...