Հայաստանում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ, հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Սպասարկվող տարածքի հյուրանոցներում և օտարերկրացիների վարձակալած բնակատեղիներում կատարվել է ստուգայց: Հայտնաբերվել ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք:
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ: Նմանատիպ միջոցառումները շարունակվում են, հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը: