Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Թուրքիայի ընտրանու դեմ այսօր կայանալիք խաղում խաղադաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկով, հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստվել «Եվրո-2024»-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին։ Օգոստոսի 24-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու այս հանդիպումներին։
Armenia Today-ը հայտնել էր նաև, թե ովքեր կսպասարկեն Թուրքիա-Հայաստան հանդիպումը։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին հավաքականների միջև Երևանում կայացած խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2։1 հաշվով։
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հայտնում է Sovsport.ru-ն։ Խաչանովը հաղթահարել է...