Հայ ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը հաղթել է Ադրբեջանցի մրցակցին՝ ապահովելով ԱՊՀ խաղերի առաջին մեդալը, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
«Սահակ Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և մտավ եզրափակիչ՝ դրանով, իսկ ապահովելով Խաղերի առաջին մեդալը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ՝ ավելի քան 140 պատանի և երիտասարդ մարզիկ։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: