Հայաստանի ֆուտբոլային ակումբներն այսօր սկսում են ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայությունները։
Երևանի «Ալաշկերտը» ժամը 19:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում կընդունի հունգարական «Դեբրեցենին»։
Միաժամանակ՝ ժամը 19:00-ին Երևանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կհյուրընկալի հունական «Արիսին»։
Ժամը 21:00-ին Երևանի «Փյունիկն» արտագնա խաղում կմրցի շվեդական «Կալմարի» հետ:
Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» արտագնա խաղում ուժերը կչափի ռումինական «Ֆարուլի» հետ։