Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի «Օսիեկում», հաղորդում է խորվաթական ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ Արմենիա»-ին, ընթացիկ մրցաշրջանը նոր թիմում կանցկացնի վարձավճարով։ «Օսիեկն» իրավունք կունենա ամբողջական տրանսֆեր գնել մրցաշրջանի ավարտից հետո։
Նախորդ մրցաշրջանում Մկրտչյանը վարձավճարով հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում։
Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում
Խառը մենամարտերի (ММА) ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի (Ultimate Fighting Championship) լավագույն մարտիկների վարկանիշում։ Ծառուկյանը կրկին զբաղեցնում...