Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշրջանի երրորդ մրցաշարի՝ Ուիմբլդոնի որակավորման փուլի կիսաեզրափակիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քառոր եզրափակիչ խաղում Ավանեսյանը 6:3, 6:0 հաշվով հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչ Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսին։ Ուիմբլդոնի հիմնական մրցաշարը կանցկացվի հուլիսի 3-16-ը՝ Լոնդոնում։
Ավելի վաղ՝ հունիսի 3-ին, Ավանեսյանը դուրս էր եկել Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Թենիսիստուհին երրորդ շրջանի խաղում հաղթել էր դանիացի Կլարա Տաուսոնին։ Հանդիպումն ավարտվել էր 3:6, 6:1, 7:5 հաշվով։
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
Սպորտային լրագրողների միջազգային ասոցիացիան (AIPS) հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Վարկանիշը գլխավորել է Արգենտինայի հավաքականի ավագ...






































