«Վրաստանն առաջնային» հասարակական շարժումը հանրահավաք է անցկացնում նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը նախագահի պաշտոնից ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ներում շնորհելու որոշումից հետո, հայտնում է Interfax.ru-ն։
«Զուրաբիշվիլին կորցրել է ժողովրդի վստահությունը և լեգիտիմ նախագահ չէ, քանի որ կատարում է իր արևմտյան հովանավորների պահանջները: Զուրաբիշվիլին պետք է հեռանա նախագահի պաշտոնից և համալրի ապակառուցողական ընդդիմության շարքերը, որոնց շահերը նա սպասարկում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է շարժման առաջնորդներից Վատո Շաքարաշվիլին։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ ակցիան ընթանում է առանց միջադեպերի՝ ոստիկանների հսկողության ներքո։