Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 200 հանդիպում է անցկացրել իր երկրի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
38-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է Իսլանդիայի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի արտագնա հանդիպմանը։ 89-րդ րոպեին նրա խփած գոլը պորտուգալացիներին հաղթանակի հնարավորություն է տվել։
Ազգային հավաքականի կազմում 18-ամյա Ռոնալդուն իր նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին՝ Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (1:0)՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Այնուհետև ազգային հավաքականի հետ մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն (2016) և Ազգերի լիգայի հաղթող (2018/19):
Ազգային հավաքականի կազմում ելույթների քանակով նախկին ռեկորդակիրը 38-ամյա Բադեր ալ-Մութավան էր Քուվեյթից։ Նա իր երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 196 հանդիպում։
Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 76 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանն արծաթե մեդալ է նվաճել, Միլենա Խաչատրյանը դարձել է փոքր...