«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մենախցում պահվող կալանավորը կախվել է ճաղավանդակից, հայտնում են ՔԿՀ-ից։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ՝ 1979 թ. ծնված։
«Հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը) մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։