Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն արձագանքել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին, հայտնում է championat.com-ը։
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի մտածում այդ մասին, քանի որ դեռ որևէ կոնկրետ բան չի եղել:
«Ինձ հայտնել են նման հետաքրքրության մասին։ Աչքերս փայլատակեցին, բայց մանրամասների մեջ չմտա։ Հնարավորինս հանգիստ արձագանքեցի, քանի որ ինչ ասես կարող են գրել։ Մինչև հստակություն չլինի, ինձ համար դա, այսպես ասած, ջուր է։ Ես դրա մասին չեմ էլ մտածում։ Երբ ինչ-որ հստակություն լինի, ես, հնարավոր է, հավատամ դրան և ամեն ինչ կանեմ, որպեսզի ուժերս փորձեմ Եվրոպայում»,-ասել է ֆուտբոլիստը՝ նշելով, որ այդ մասին խոսելը հիմա վաղ է։