Փրկարարները մարել են Երևանի Նուբարաշեն թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, մարվել՝ հունիսի 16-ին՝ ժամը 18.00-ին։ 1 հա տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է շինարարական աղբ։
Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր հունիսի 13-ին, հայտարարվել էր «1 բիս» վտանգի աստիճան։ Մայիսի վերջին ևս հրդեհ էր բռնկվել աղբավայրում, որը տևել էր մի քանի օր։
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ
Հայաստանում հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ՝ նվիրված ականավոր հայ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին, հայտնել...






































