Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը հետևել են Ադրբեջանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին, այդ թվում՝ տեղում ստորաբաժանումների գործողություններին, որի ժամանակ Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը», հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Զորավարժություններին ընդգրկված կազմավորումները և ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների և հետ են քաշվել նշանակման վայրեր: Տարածքում ապահովվել է հրամանատարա-վերահսկիչ մարմինների տեղակայումը, այլ տիպի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվել են միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն վարժանքների արդյունքների վերաբերյալ։ Հասանովը Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ադրբեջանական բանակին կոնկրետ հանձնարարականներ է տվել, ասվում է զեկույցում։
«Աէրոֆլոտ»-ն ավելի քան 40 չվերթ է չեղարկել Մոսկվայից, այդ թվում՝ դեպի Երևան
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Մոսկվայից և Մոսկվա ուղղությամբ ավելի քան 40 չվերթ է չեղարկել՝ տեղեկատվական համակարգերում տեղի ունեցած խափանման պատճառով, հայտնել է...