Տոկիոյի Հանեդա օդանավակայանի թռիչքուղու վրա բախվել են թայվանական EVA Air և Thai Airways ավիաընկերությունների ինքնաթիռները, հայտնում է NHK-ն՝ հղում անելով Ճապոնիայի ցամաքային, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությանը։
EVA Air ավիաընկերության ինքնաթիռում եղել է 207 ուղևոր և անձնակազմը։ Thai Airways-ի ինքնաթիռում՝ 264 մարդ կա։ Բախման հետևանքով վնասվել են Thai Airways-ի ինքնաթիռի թևերը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Նշվում է, որ բախումից հետո օդանավակայանը փակել է իր չորս թռիչքուղիներից երկուսը: Որոշ ներքին և միջազգային չվերթեր հետաձգվել են։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելվում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Ֆրանսիան դարձել է առաջին...






































