Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ մարզիկը մրցել է Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ և բոլոր ռաունդներում ունեցել նկատելի առավելություն: Հաջորդ փուլում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Հական Կոչն է:
Ավելի վաղ հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը. նա պայքարն սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին:
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
Սպորտային լրագրողների միջազգային ասոցիացիան (AIPS) հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Վարկանիշը գլխավորել է Արգենտինայի հավաքականի ավագ...






































