Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Երևանում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակչում 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանին։ Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռինգի մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրել է մենամարտը։
Հովհաննես Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և առնվազն ապահովել է բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Երևանն ընդունել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որը կտևի մինչև մայիսի 2-ը։ «Միկա» մարզահամալիրում մեդալների համար կպայքարեն 30-ից ավել երկրի շուրջ 300 մարզիկներ։
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...






































