Հայկական լավաշ, թել-պանիր, կանաչի ամերիակահայ հեռուստալրագրող Արաքսյա Կարապետյանն ու ազգությամբ հայ խոհարար Արա Զադան Good Day LA հաղորդման շրջանակում սովորեցնում են հայկական ուտեստ պատրաստել։ Հաղորդմամբ Ինստագրամի իր էջում կիսվել է Արաքսյա Կարապետյանը։
«Այլ մշակույթների մասին սովորելու լավագույն միջոցներից մեկը սնունդն է, և սնունդը միշտ միավորում է մարդկանց: Սիրում եմ մի փոքր կիսվել մեր սովորույթներով, ավանդույթներով և, իհարկե, ուտեստներով իմ գործընկերների, ընկերների և հեռուստադիտողների հետ»,- կից գրառում է կատարել Կարապետյանը։
Հաղորդումը եթեր է հեռարձակվել ամերիկյան FOX 11 հեռուստաալիքով։




































