• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 02:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

90-ականներին ձևավերված աշխարհակարգը փլուզվում է, Հայաստանի համար ռիսկերը շատ մեծ են. Խաչիկյան

Հարցազրույց, Քաղաքականություն,
13 Մարտ 2023 21:22
ShareShareShare
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում
telegram

Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը Armenia Today-ին տված հարցազրույցում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում վերլուծել է Հայաստանի անվտանգային խնդիրները։

Անցյալ դարի 1960-90-ական թվականներին ստեղծված սպառազինությունների վերահսկման համակարգը գործնականում փլուզվել է, իսկ Ռուսաստանի որոշումը՝ սառեցնել իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին, կտրուկ մեծացրել է միջուկային էսկալացիայի հավանականությունը, նշել է Խաչիկյանը:

«Աշխարհն արդեն հրաժեշտ է տվել 1972 թվականի Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման, միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրերին (1987), Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրերին (1990), Բաց երկնքի մասին պայմանագրերին (1992) և այլն: Այժմ աշխարհը կես քայլ է արել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին  (2009) և Միջուկային փորձարկումների դադարեցման մասին պայմանագրերից (1996) հրաժարվելու ուղղությամբ»,-ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ տեսանելի հեռանկարում Իրանի կողմից միջուկային զենքի մշակմամբ  տարածաշրջանի այլ երկրներում «դոմինոյի էֆեկտով» չեղյալ կհայտարարվի նաև 1968 թվականի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ինչը կհանգեցնի ռազմավարական կայունության, միջազգային անվտանգության համակարգի վերջնական փլուզմանը և սպառազինությունների մրցավազքին վերադարձին:

«Սկսվել է երկրորդ սառը պատերազմը, բայց շատ ավելի վտանգավոր: Դիմակայության կենտրոնը գտնվում է ոչ թե Բեռլինում, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի սրտում, խաղադրույքները չափազանց բարձր են, նահանջելու տեղ չկա, ռիսկերը հսկայական են. դա Վիետնամը կամ Աֆղանստանը չէ: Պատմության մեջ առաջին անգամ հակամարտող կողմերը բացահայտորեն միջուկային զենքի կիրառման մասին  են հայտարարում, ինչը չի եղել նույնիսկ 1962թ.-ի հոկտեմբերին Կարիբյան ճգնաժամի ժամանակ», - ասել է քաղաքագետը:

Նա ընդգծել է, որ միջուկային պոտենցիալները գտնվում են շատ մոտ հեռավորության վրա, կողմերն ունեն հիպերձայնային զենք, մեծանում է միջուկային զենքի չկանխամտածված օգտագործման և աղետալի ելքի հավանականությունը: 

Այն պայմաններում, երբ միջազգային անվտանգության համակարգը փաստացի կաթվածահար է, Հայաստանի անվտանգության խնդիրները գնալով ավելի սուր բնույթ են ստանում, նշել է Խաչիկյանը:

«Հայաստանի գործող իշխանությունները պետք է դադարեն խաբել ժողովրդին, չշահարկեն հանրային գիտակցությունը: Աշխարհը, ինչպես միշտ, ղեկավարում են ուժն ու շահերը: Փլուզվել է միջազգային անվտանգության ողջ համակարգը, 1990-ականներին ձևավորված «նոր աշխարհակարգն» այլևս գոյություն չունի: Միամտություն է ակնկալել, որ ուժի կենտրոնները ներկայիս իրողություններում կկարողանան զսպել Անկարայի և Բաքվի էքսպանսիոնիստական նկրտումները: Եվ Փաշինյանի կառավարության «խաղաղ դարաշրջանի» մասին բոլոր ճամարտակությունները, որը փաստացի խոստովանել է, որ ի վիճակի չէ ապահովել երկրի անվտանգությունը, թշնամուն թույլի դիրքերից խաղաղեցնելու, նրանից խաղաղություն խնդրելու փորձերը բարու չեն հանգեցնի: Հայաստանին անհրաժեշտ է նոր, շատ ավելի կոմպետենտ իշխանություն», - ընդգծել է փորձագետը:

Հայաստանի իշխանությունների գործողությունները, ըստ նրա, համարժեք չեն ստեղծված իրավիճակին։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից անցել է արդեն գրեթե երկուսուկես տարի, սակայն իշխանությունը գործնականում ոչինչ չի ձեռնարկել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, նրա ռազմական ներուժը մեծացնելու համար, հավելել է նա:

«Ես ոչ մի իրական քայլ չեմ տեսնում այդ ուղղությամբ՝ ո՛չ դիվանագիտության իմաստով, ո՛չ բանակաշինության առումով: Մեր ղեկավարությունը հավատում է հայտարարագրերի, դատարկ խոսքերի և բոլոր տեսակի PR-ընկերությունների ուժին: Մասնագիտական դիվանագիտության և պետական կառավարման հստակ համակարգի մասին խոսելը, ցավոք, ավելորդ է», - նշել է փորձագետը:

Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև. իրական է ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլև հայոց պետականության կորստի վտանգը: Մինչդեռ հասարակությունն ասես ապրում է զուգահեռ աշխարհում՝ ոչ մի կերպ չարձագանքելով այդ սպառնալիքներին, ինչն առավել ևս անհասկանալի է Ցեղասպանությունը վերապրած ազգի համար, ասել է նա:

«Մի կողմից դա լիակատար ապատիա է, անհույսության զգացում պատերազմում պարտությունից հետո: Մյուս կողմից, հասարակության զգալի մասը գործող իշխանությանը այլընտրանք չի տեսնում: Մենք գտնվում ենք շատ վտանգավոր իրավիճակում: Հնարավոր է կտրուկ էսկալացիա Ուկրաինայում, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել։ Սարերի հետևում չէ նաև ռազմական ինտերվենցիան Իրանում, քանի որ վերջինս, կրկնեմ, շատ մոտ է միջուկային զենքի մշակմանը: Իսկ մենք մեր տարածաշրջանում հայտնվելու ենք այդ ցնցումների էպիկենտրոնում: Աշխարհը քայլ առ քայլ մոտենում է մեծ պատերազմին, և մեր ժողովուրդը վերջապես պետք է գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը», - ասաց քաղաքագետը:

telegram
Tags: Արթուր ԽաչիկյանԻրանՀարավային ԿովկասՆոր աշխարհակարգ

Հարակից հրապարակումներ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30

Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45

СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին իրավապահներից պահանջել է «ժամերի ընթացքում բոլոր ընտրակեղծարարներին» բանտարկել։ «Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները պետք...

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտնել է, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ Հանրապետության...

Load More
Xosum
  • Լուրեր
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում
Ընտրություններ՝ Հայաստանում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

Read moreDetails
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)
Քաղաքականություն

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ