• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 08:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սումգայիթից 35 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումը․ ԱԳՆ

Քաղաքականություն,
27 Փետրվար 2023 10:38
ShareShareShare
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա
telegram

Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է: Այս մասին գրել է Հայաստանի ԱԳՆ-ն։

«Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են, ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական:

35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով:

Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։

Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր, ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

telegram
Tags: ԱԳՆԱդրբեջանԷթնիկ զտումՍումգայիթ

Հարակից հրապարակումներ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30

Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45

СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին իրավապահներից պահանջել է «ժամերի ընթացքում բոլոր ընտրակեղծարարներին» բանտարկել։ «Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները պետք...

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտնել է, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ Հանրապետության...

Load More
Xosum
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Read moreDetails
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում
Ընտրություններ՝ Հայաստանում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ