ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման նպատակով: Այս մասին հայտնում են նախարարությունից:
Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված յուրաքանչյուր ծրագրում/ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 100 երիտասարդ։
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am կայքում:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին, որոնք մանրամասն նկարագրված են ԿԳՄՍ նախարարության կայքում:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 10:00-ը։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը համակարգի կողմից չեն ընդունվում։