Երեկ Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը։
Բացմանը ներկա են եղել ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Շիրազ Հովակիմյանը, Համազգային Թարգմանչաց վարժարանի մատակարար մարմնի ղեկավար Թադէ Կարապետեանը, խմբավար Սևան Օզկյուլը, աշակերտները, նրանց ծնողները և այլ հյուրեր։
Այսուհետ նաև Ֆրանսիայի հայ համայնքի երեխաները հնարավորություն կունենան ստանալու ինժեներական կրթություն Հայաստանում մշակված մոդելով։



































