Եգիպտոսը և մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինայի տարածքը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ինչպես հաղորդել է Egypt Today-ը, Ուկրաինայում Եգիպտոսի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը: Եգիպտացի դիվանագետներն իրենց հայրենակիցներին կոչ են արել առավելագույն զգուշություն ցուցաբերել մեկնման ժամանակ և հեռու մնալ վտանգավոր գոտիներից:
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինան լքելու կոչով իրենց համաքաղաքացիներին դիմել են Չինաստանը, ԱՄՆ-ը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Ուկրաինայում Սերբիայի դեսպանատունը նույնպես ժամանակավորապես փակվել է անվտանգության նկատառումներով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: