Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Աստանայում։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,-նշվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:




































