Հայաստանն առաջին չեմպիոնն ունի Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեր մարզիկներից պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը: Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ վստահ հանդես եկած հայ մարզիկը եզրափակիչում մրցեց Անգլիան ներկայացնող Ջոն Թոմասի հետ: Թեպետ մասնագետները մրցակցին ֆավորիտ էին համարում, բայց հայ մարզիկը ռինգ դուրս եկավ հաղթանակի մեծ ցանկությամբ ու առաջին իսկ ռաունդում ցույց տվեց, որ ոսկե մեդալը Հայասատնինն է:
Վստահ գործողությունների ու ավելի շատ հարվածների շնորհիվ առաջին ռաունդը մեր մարզիկը հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ում Քեյանը զարգացրեց հաջողությունը ու կրկին 5:0: 3-րդ ռաունդում մեր մարզիկը գորցեց արդեն հաղթողի կարգավիճակում ու գրագետ մարտավարությամբ մենամարտը հասցրեց հաղթական ավարտի: Ավելի ուշ ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի 16 մարզիկներ։ Ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...