Ոստիկանությունում կայացած ծառայողական քննության արդյունքում երկու ոստիկան ազատվել է աշխատանքից։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են.
«Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ երկու ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, մեկ ծառայողի նկատմամբ հայտարարել «Խիստ նկատողություն», իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Բագրատ Սրբազանը Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի բավարարման ակնկալիք չունի
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ չի ակնկալում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի բավարարումը,...






































