Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ այցելել է Մուշի, Բիթլիսի, Վանի հայկական վանքեր։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր տեսաուղերձում։
«Ասոնք մեր հիշատակն են, մեր պատմությունն են։ Անշուշտ, այս եկեղեցիների գլխավոր պատասխանատուն Թուրքիայի կառավարությունն է, բայց մենք՝ հայերս էլ պետք է պատասխանատվություն վերցնենք այդ եկեղեցիների պահպանության համար»,-նշել է նա՝ կոչ անելով ողջ աշխարհի հայությանը միասնական պատասխանատվություն վերցնել հայկական ժառանգության պահպանման համար։
Մանրամասն՝ տեսանյութում։