• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 18:23
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մանրամասներ «Նահանջ» հրաման տալու համար մեղադրվող արցախյան նախկին ՊԲ ղեկավարի գործից

Արցախ, Իրավունք,
01 Սեպտեմբեր 2022 16:01
ShareShareShare
Քննչական կոմիտեին 200 մլն դրամ կփոխանցվի
telegram

Քննչական կոմիտեն պարզել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն՝ նշելով մանրամասները:

«2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:

Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։

Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:

Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։

Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ՔԿ-ն։

telegram
Tags: Արցախի ՊԲ ղեկավարԳերենարլ ԱրզումանյանՄանրամասներՔԿ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37

Հայաստանի մարզերում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

ՏԱՍՍ-ը կրկին փոխել է Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության վերնագիրը՝ քաղաքն անվանելով «Խանքենդի»

ՏԱՍՍ-ը կրկին փոխել է Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության վերնագիրը՝ քաղաքն անվանելով «Խանքենդի»

02 Օգոստոս 2025 12:25

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերջնագրից և լրատվամիջոցների ճնշումներից հետո ռուսական ՏԱՍՍ գործակալությունը երկրորդ անգամ վերաշարադրել է օկուպացված Արցախում հայ ծովանկարիչ...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 2-ին

02 Օգոստոս 2025 07:33

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Արմեն Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ․ փաստաբան

01 Օգոստոս 2025 19:15

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա...

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Ղրիմը պատրաստ է ընդունել Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից ավերված Այվազովսկու հուշարձանը

01 Օգոստոս 2025 18:28

Ղրիմը պատրաստ է ընդունել Հովհաննես (Իվան) Այվազովսկու արձանը, որն ապամոնտաժվել է Արցախում, հայտնել է «Ղրիմից հաղորդագրություններ» Տելեգրամ ալիքը։ «Նա շատ...

Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից և փոխկապակցված անձանցից գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից և փոխկապակցված անձանցից գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

01 Օգոստոս 2025 13:07

Գլխավոր դատախազությունը  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի գույք բռնագանձելու պահանջ...

Ավելին
  • Լուրեր
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30
Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

03 Օգոստոս 2025 16:53
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

02 Օգոստոս 2025 19:48
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

02 Օգոստոս 2025 18:29
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել
Տարածաշրջան

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս առկա են, հակամարտությունը չի կարող համարվել լիովին ավարտված, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության...

ԿարդալDetails
Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ
Աշխարհում

Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

03 Օգոստոս 2025 16:53

Սիրիայի պաշտպանության նախարարությունն ու քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈւ) դաշինքը հայտարարել են փոխադարձ հրետանային հարձակումների մասին երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ