Ադրբեջանն ակնկալում է, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը «կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ստեղծումը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Միաժամանակ, ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ադրբեջանական կողմն «այս գործընթացի առումով Հայաստանի կողմից երկմտանք է տեսնում»։ Նա հիշեցրել է Բրյուսելում նախորդ հանդիպմանը ձեռք բերված սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը։
Նա հավելել է, որ ներկայումս երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում ընթանում են սահմանների սահմանազատման, հումանիտար, տրանսպորտի և հաղորդակցության հարցերի ու խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 44 «կողմ» և 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է լրամշակում H.R. 9087 օրինագծում, որով...





































