Այսօր կամ վաղը թոշակառուներն ու նպաստառուները կստանան իրենց անկանխիկի առաջին հետվճարը: Այս մասին կառավարության օգոստոսի 24-ի նիստի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Միայն հուլիս ամսին Հայաստանում իրականացվել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարք:
Նա նշեց, որ անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը աշխատում է հուլիսի 1-ից: Ապա հավելեց, որ 17 հազար քաղաքացի է մասնակցել հետվճարի ծրագրին՝ կատարելով անկանխիկ գնումներ: Նախկինում կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք առհասարակ չեն արել:
Եվ չնայած 173 հազար շահառուից լոկ 17 000-ն է օգտվում անկանխիկ գործարքից, սակայն նակին 0-ի դիմաց այդ թիվը նշանակալից է:
Նախարարը նշեց նաև, որ 10 տոկոս հետվճարները թոշակառուներին կտրամադրեն այսօր կամ վաղը: Միջինում ամեն շահառու 2600 դրամ կստանա, ոմանք ամբողջությամբ են թոշակը ծախսել քարտային եղանակով ու նրանց համար վերադարձվող գումարն ավելի շոշափելի կլինի: