• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 17:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Չգիտենք երբ, բայց անպայման կվերադառնանք». Armenia Today-ի ռեպորտաժը Բերձորում և Աղավնոյում տիրող իրավիճակի վերաբերյալ

Արցախ, Էքսկլյուզիվ, Իրավիճակը սահմանին,
09 Օգոստոս 2022 21:00
ShareShareShare
telegram

Բերձորի միջանցքի երկայնքով գտնվող Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ են տվել իրենց հարազատ տները լքելու համար։ Այդ բնակավայրերն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ: Armenia Today-ի նկարահանող խումբը եղել է Բերձորում և Աղավնոյում, զրուցել տեղի բնակիչների հետ:


© AT / Nane Hayrapetyan

Ընդհանուր առմամբ՝ կտարհանվեն մոտ 450 մարդ, Բերձորում ներկայում բնակվում է շուրջ 250 մարդ, իսկ Աղավնոյում բնակվում է մինչև 200 բնակիչ: Բերձորը, Աղավնոն և Սուսը Բաքվի վերահսկողության տակ կանցնեն Հայաստանը և Արցախը կապող միջանցքի նոր երթուղու շահագործումից հետո։

© AT / Nane Hayrapetyan

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը պատմում է, որ նոր երթուղին սկսվում է Կոռնիձորից և հասնում Հին Շեն բնակավայր։ Ադրբեջանցիներն արդեն կառուցել են իրենց նոր ճանապարհի 27 կմ-անոց հատվածը։

Չավուշյանի խոսքով՝ Բաքուն Արցախի իշխանություններին և ՌԴ խաղաղապահներին գրավոր զգուշացրել է գյուղն իրենց վերցնելու ադրբեջանական կողմի ծրագրերի մասին։ «Նրանք իշխանություններին նամակով զգուշացրել են, որ այսինչ օրը մտնելու են, և որ գյուղում մարդիկ չլինեն, եթե նրանք այնտեղ լինեն, ապա ահաբեկիչներ են»,-ասել է Չավուշյանը:

© AT / Nane Hayrapetyan

Գյուղապետը հույսը չի կորցնում և փորձում է ուղիներ գտնել, որպեսզի բնակիչները մնան Աղավնոյում։ «Հիմա էլ ուշ չէ, հնարավոր է՝ վերջին պահին հաջողվի պահել, մենք չենք համակերպվել», - ասում է նա։

Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը պատմում է, որ գյուղի այն հատվածը, որտեղ գտնվում են մոտ 10 տներ, կհայտնվի միջանցքի նոր երթուղու տարածքում: Նրա խոսքով՝ Արցախի պետնախարարին առաջարկ է ուղղվել, որ այդ տարածքի բնակիչները մնան իրենց տներում և չտարհանվեն։ «Բայց նման տարբերակ գոյություն չունի, մեզ ասում են, որ չենք կարող մնալ», - ասում է Աղաբեկյանը:

Տնօրենը պատմեց, որ Արցախի իշխանությունները գյուղի բնակիչներին զգուշացրել են, որ տարհանումից առաջ իրենց տները չայրեն, հակառակ դեպքում նոր բնակարան ձեռք բերելու համար 10 մլն դրամ ստանալու վկայական նրանց չի տրամադրվի: Աղաբեկյանն ընդգծեց, որ նշված գումարով մարդկանց չի հաջողվի տուն գնել: «Մարդկանց առաջարկում են 10 մլն դրամ, սակայն նրանք ասում են, որ այդ գումարը չեն ուզում, իրենց գյուղն է պետք», - նշեց նա։

© AT / Nane Hayrapetyan

Աղաբեկյանի խոսքով՝ գյուղում տրամադրությունը ծանր է, բնակիչները բնակարան են փնտրում Ստեփանակերտում և Հայաստանում: Աղավնոյի դպրոցում արդեն պատերից հանել են զոհված զինվորականների դիմանկարները, տեղափոխել գրքերը, ինչպես նաև վերցրել դրոշը: Մնացածը մնում է տեղում։ Պատերազմից հետո դպրոցում եղել է ընդամենը 7 աշակերտ, ավելի ուշ աշակերտների թիվը հասել է 55-ի, դպրոց են այցելել Բերձորի բնակիչների երեխաները։

Բերձորում բնակիչները նույնպես չեն կարողանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Քաղաքի բնակիչների մեծ մասը մտադիր է կյանքը շարունակել Արցախում։ Նրանք քննարկում են հնարավոր տարբերակները, որտեղ կարող են պետության կողմից հատկացված գումարով ձեռք բերել տները։ Բնակիչների մի մասը հավատում է և հույս ունի, որ մի օր անպայման կվերադառնան հարազատ տներ։

© AT / Nane Hayrapetyan

Բերձորի բնակչուհի Լարիսա Հայրապետյանը պատմում է, որ առաջիկա տարհանման մասին հայտնել են Արցախի կառավարության ներկայացուցիչները: Հայրապետյանը նշում է, որ ներկայումս քաղաքում ապրում է մոտ 250 մարդ, բնակիչների մի մասը պարբերաբար լքել է քաղաքը: Նրա խոսքով՝ Բերձորի բնակիչներին դեռևս դրամական փոխհատուցում չեն առաջարկել, իշխանությունները խոստացել են աջակցել բնակարանային հարցում։ «Մեզ համար շատ դժվար է, մենք հա՛մ շրջապատ ենք կորցնում, հա՛մ հայրենիք, հա՛մ աշխատանք», - ասում է նա:

Բնակիչների մի մասը մտադիր է կյանքն Արցախում շարունակել, հնարավոր տարբերակներն են դիտարկում, թե որտեղ կարող են հատկացված 10 մլն-ով տուն գնել, մյուս մասն էլ լիահույս է՝ չգիտեն երբ, բայց անպայման հետ են գալու։

Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը  հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանւ հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ  է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։

telegram
Tags: ԱղավնոԲերձորԳևորգ Չավուշյան

Հարակից հրապարակումներ

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

04 Հունիս 2026 23:28

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին»...

СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն «մոլորեցնող» է անվանել այն տեղեկությունները, թե «070» անձնագրով արցախից տեղահանված հայրենակիցները կարող...

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին...

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Load More
Xosum
  • Լուրեր
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21
ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45
Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

05 Հունիս 2026 10:29
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20
Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16
Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հունիս 2026 08:16

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«300 հազար ադրբեջանցիների խոսույթը դուք եք բերել»․ Կարապետյանը՝ Փաշինյանին

«300 հազար ադրբեջանցիների խոսույթը դուք եք բերել»․ Կարապետյանը՝ Փաշինյանին

05 Հունիս 2026 00:14
Դուք եկել եք որպես «մաչոներ», այսօր դարձել եք «մացոների» իշխանություն

Դուք եկել եք որպես «մաչոներ», այսօր դարձել եք «մացոների» իշխանություն

04 Հունիս 2026 23:55
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել
Իրավունք

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին վերագրվող քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանության յուրացման ենթադրյալ փորձի մեղադրանքով։ Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել՝...

Read moreDetails
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Տնտեսություն

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է 368,54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,05 դրամով, հայտնել է Կենտրոնական...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ