Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը պետական դավաճանության հոդվածով կալանավորել է գործի նոր ֆիգուրանտին։ Նա Տիմոֆեև ազգանունով ռուսաստանցի է, «РИА Новости» – ին հայտնել են դատարանում:
Տիմոֆեևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Պետական դավաճանության հոդվածով տղամարդուն 12-20 տարվա ազատազրկում է սպառնում։ Թե հատկապես ինչում է մեղադրվում ձերբակալվածը, դեռ հայտնի չէ։