Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոփոխել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Պողոսյանը հայտնեց, որ դատարանը որոշեց Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը փոխել 1 մլն դրամ գրավով:
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ընդդիմության ցույցերի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։