«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են։ Այս մասին հաղորդում է El Periodico-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Նշվում է, որ Պիկեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Պաշտպանը պարբերաբար գիշերային ակումբներ է գնում թիմակից, կիսապաշտպան Ռիկի Պոչումի հետ, որտեղ Պիկեին նկատել են կանանց ընկերակցությամբ։
Պիկեն և Շակիրան միասին են եղել 2011 թվականից։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի։