Ֆրանսիական SCUM ֆեմինիստական շարժման ակտիվիստուհին Կաննի կինոփառատոնում կարմիր գորգ է դուրս եկել: Նա կիսամերկ ակցիա է իրականացրել: հաղորդում Է Deadline-ը:
SCUM շարժման մասնակիցները մեկնաբանել են ակցիան Twitter-ում՝ բացատրելով, որ իրենց ակտիվիստուհին այս կերպ բողոք է հայտնել Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության ընթացքում առկա սեռական բռնության դեմ:
Նշվում է, որ թեպետ փառատոնի անվտանգության համակարգը շատ ուժեղ է, բայց առաջին անգամ չէ, որ այն հրապարակային ակցիայի հարթակ է դառնում:
2018 թվականին Կաննում 82 կանայք բողոքում էին կինոարտադրության ոլորտում գենդերային անհավասարության դեմ, իսկ մի քանի օր անց գորգի վրա ռասիզմի դեմ ակցիա էր անցկացվել: