ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Ազովստալ» գործողության ավարտի և ուկրաինացի գրոհայիններից քաղաքի լիակատար ազատագրման մասին
Մարիուպոլում խաղաղ կյանք է սկսվում։ Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է քաղաքի ղեկավար Կոնստանտին Իվաշչենկոն։
Քաղաքապետը նշել է, որ առնվազն մեկ շաբաթ քաղաքացիական օբյեկտներով, տներով ու ենթակառուցվածքներով «ժամանումներ» չեն եղել։ Մարիուպոլում հույս ունեն, հայտարարել է Իվաշչենկոն, որ առաջիկա օրերին լիովին խաղաղ կյանք կսկսվի:
Ուրբաթ օրը ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Ազովստալ» կոմբինատի և ուկրաինացի գրոհայիններից քաղաքի լիակատար ազատագրման մասին: Մայիսի 16-ից զենքը վայր են դրել և գերեվարվել Ուկրաինայի 2 439 զինծառայողներ և «Ազովի» ազգայնականներ, որոնք ապրիլի 21-ից արգելափակվել էին գործարանի տարածքում: