Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիլիոն մտադիր է ապրիլի 25-ին երկրի ԱԳՆ կանչել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մյուֆթյուգոլին՝ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ այդ երկրի հայկական կազմակերպությունների հասցեին հնչեցրած ժեստի կապակցությամբ: Այս մասին հայտնում իսպանական El Pais թերթը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ուրուգվայ, որպեսզի բանակցություններ վարի երկրների միջև ազատ առևտրի մասին պայմանագրի շուրջ։ Երկրում նոր դեսպանատուն է բացվելու: Հանդիպման ժամանակ հայ համայնքի անդամները ցույց են կազմակերպել՝ բողոքելով նրա այցի դեմ՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Ուրուգվայի կողմից, մինչդեռ Անկարան ժխտում է այն։
Թուրքիայի արտգործնախարարը Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված հայերին ծայրահեղական «գորշ գայլերի» կազմակերպության ժեստն է ցույց տվել։