Իսպանիայում ձերբակալել են «Tinder-ի խաբեբա» վավերագրական ֆիլմի հերոս, 31-ամյա խաբեբա Սայմոն Լևաևին (իսկական անունը՝ Շիմոն Հայութ): Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Այժմ նրան ազատազրկում է սպառնում կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Խաբեբային ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա վարձակալած Maserati ավտոմեքենան 80 հազար ֆունտ սթերլինգով մնացել է լողափերից մեկի ափին։ Նշվում է, որ աֆերիստը ռուս կնոջ ուղեկցությամբ է եղել ։
Հուդին ոստիկաններին ասել է, որ իր անունը Մայքլ Բիլթոն է և կեղծ վարորդական վկայական է ներկայացրել: Սակայն ոստիկանության սպան Netflix-ի վրա դիտել է «Tinder-ի խարդախը» ֆիլմը, ուստի ճանաչել է խաբեբային:
Ոստիկանը դիմել է Ալհեսիրաս հարավային նավահանգստային քաղաքի դատարան՝ աֆերիստի նկատմամբ հետաքննությունը վերսկսելու խնդրանքով:
Daily Mail-ը դատարանում ստացել է երաշխավորում տալու հաստատումը, սակայն դեռ հայտնի չէ, արդյոք խոսքը միջազգային հետախուզման մասին է և կարող է արդյոք խաբեբայի ձերբակալությունը ենթադրել նրա արտահանձնումը:
ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում, Ադրբեջանի որոշ քաղաքացիներ՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ
Իրանի և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքի օդանավակայանում, իսկ...