Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ավարտվել է Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական կայքից։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի առաջատար, Գաբրիել Սարգսյանը և Գերմանիայի պատվիրակ Մատիաս Բլյուբաումը 11 հնարավորից վաստակեցին 8,5-ական միավոր: Ավաղ, լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի չեմպիոնի կոչումը շնորհվեց Բլյուբաումին:
Գաբրիել Սարգսյանին հանձնվեց արծաթե մեդալը:
Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու ուղեգրեր։ Նման պատվի արժանացան նաև մեր երկրի ներկայացուցիչներ, առաջնությունում 12–րդը ճանաչված Սամվել Տեր-Սահակյանը և հաջորդ՝ 13–րդ հորիզոնականը զբաղեցրած Շանթ Սարգսյանը: