ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ապրիլի 5-ին քաղաքացիներին հանրահավաքի են հրավիրում։
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։
Ըստ նրանց՝ իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և պետք է ընթացքը կասեցնել։ Հենց այս նպատակով էլ խորհրդարանական ընդդիմությունը բոլորին՝ քաղաքացիներին, քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ են անում մասնակցել նախատեսվող հանրահավաքին։
Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, նրանք մասնակցելո՞ւ են հանրահավաքին և ընդհանրապես բողոքի գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ են։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարկում հանրահավաք են անցկացնելու։