Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շաբաթ օրը հաստատել է, որ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված օբյեկտը հին նմուշի ական է եղել:
«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դա հին նմուշի ական է եղել, այն վնասազերծվել է մեր ստորջրյա պաշտպանության թիմի կողմից։ Այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունները շարունակվում են», – ասել է նա TRT հեռուստաալիքի եթերում։