• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 23:50
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Դատախազությունը մանիպուլյատիվ է որակել Բորիս Բախշիյանի փաստաբանի հայտարարությունը

Իրավունք,
01 Փետրվար 2022 18:00
ShareShareShare
Ստեփանավանի նախկին քաղաքապետը ձերբակալվել է
telegram

ՀՀ գլխավոր դատախազությունը դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանների հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել:

«ՀՀ դատախազությունը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, մինչ այս պահը զերծ է մնացել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որևէ հրապարակումից։ Սակայն, նկատի ունենալով, որ այդ հարցը դարձել է լայն քննարկման առարկա դատավորների և փաստաբանների, այդ թվում՝ հենց դատավոր Բորիս Բախշիյանին ՀՀ բարձրագույն դատական խորհրդում ներկայացրած փաստաբանի կողմից արված՝ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների արդյունքում, այսինքն՝ փաստացի առկա է օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, հանրությանը մոլորեցնող, իրականացվող վարույթի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Ն․Մ․-ն դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։

Նշված գործը վարույթ ընդունելուց և դատական քննության նշանակելուց հետո, բացելով առաջին դատական նիստը, դատավոր Բախշիյանը պարզել է, որ դատական նիստին չեն ներկայացել 7 ամբաստանյալներից երկուսը, այդ թվում՝ Ն․Մ-ն և վերջիններիս պաշտպանները։ Ն․Մ-ի պաշտպանը գրությամբ դատարանին հայտնել է, որ չի ներկայացել այլ գործով անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով և այդ մասին նախապես հայտնել է Ն․Մ-ին, ով չի ցանկացել առանց իր պաշտպանի ներկա գտնվել դատական նիստին։

Նման պայմաններում, երբ ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին։

Ընդ որում՝ դատավոր Բորիս Բախշիյանը գործով միայն մեկ՝ առաջին դատական նիստին այդպիսի պատճառով չներկայացած Ն․Մ․-ին կալանավորելով՝ դատական նիստից բացակայող այլ պաշտպանների չներկայանալու հարգելիությունը և նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը չի քննարկել, իսկ Ն․Մ-ի պաշտպանի բացակայությունը գնահատելով անհարգելի, նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցի քննարկումը հետաձգել է՝ վերջինիս լսելու համար։ Ավելի պարզ՝ Դատավոր Բորիս Բախշիյանը Ն․Մ․-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրա լսվելու իրավունքն ապահովելու կալանավորել է՝ նույն նիստում դատավորության այլ մասնակցի նկատմամբ ավելի մեղմ հարկադրանքի միջոց կիրառելու հարցի քննարկումը նրա իրավունքն ապահովելու համար հետաձգելով։

Ինչպես այդ, այնպես էլ այլ գործով դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտերից պարզ է դառնում, որ վերջինս նույն հարցի քննարկման մյուս բոլոր դեպքերում ցուցաբերել է տրամագծորեն հակառակ մոտեցում և նույն «հիմքերի» առկայության պայմաններում այլ անձանց չի կալանավորել։ Ավելին, Բորիս Բախշիյանը Բարձրագույն դատական խորհրդում ուղղակիորեն ընդունել է, որ երբեք նույն պայմաններում անձին կալանավորելու մասին որոշում չի կայացրել։

Հետևաբար, Ն․Մ-ին կալանավորելիս կալանավորման հիմքերի բացակայությունը, կալանավորումը այդ դեպքում պատշաճ վարքագծի ապահովման վերջին՝ ծայրահող միջոց չհանդիսանալը, քրեական վարույթի հիմնարար սկզբունքներն ու ամբաստանյալի իրավունքները ոտնահարելը վերջինիս համար եղել են ակնհայտ։

Քրեական գործով պարզվել է նաև, որ Դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն․Մ-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո, Ն․Մ-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել։ Ընդ որում՝ Ն․Մ․-ն հարցաքննվել է դատավորի կողմից նախապես սահմանված՝ ապացույցների հետազոտման հաջորդականությունը միայն Ն․Մ-ին հարցաքննելու համար փոփոխելուց հետո՝ այն ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման համար, ում դեմ ցուցմունք էր տվել Ն․Մ-ն և ում կողմից վերջինիս նկատմամբ անօրինական ազդեցության մասին տվյալներ գործում առկա էին։

Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից հնչեցվող այն փաստարկին, թե Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է այն պայմաններում, երբ դատախազությունը նրա կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը չի էլ բողոքարկել, ապա պետք է նշենք, որ փաստաբանն այդ հարցի կապակցությամբ բավարար չափով պարզաբանումներ ստացել է ԲԴԽ նիստում, հետևաբար նույն մոտիվներով արված հրապարակային հայտարարությունը մանիպուլյատիվ է։

Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել։

ՀՀ դատախազությունը շարունակում է զերծ մնալ դատավորի վերաբերյալ վարույթի, նկարագրված հանգամանքները անհերքելիորեն հաստատող փաստերի մասին ավելի ծավալուն տեղեկություններ հրապարակելուց՝ հորդորելով գործընկերներին ձեռնպահ մնալ փաստական հանգամանքներն ակնհայտ խեղաթյուրված ներկայացնելու և միակողմանի մեկնաբանելու միջոցով հանրային ուղղորդված, կանխակալ կարծիք ձևավորելու փորձերից։

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ի սկզբանե՝ վարույթի և դրա հիմքերի մասին բացարձակ տեղեկություն չունենալու պայմաններում դրա անօրինականության և հիմքերի բացակայության մասին պնդումներ անելը, վարույթը որպես դատավորի գործունեության նկատմամբ միջամտություն որակելն առնվազն իրավաբանական հանրությանը հարիր չէ: Դրանք երկակի ստանդարտների վառ արտահայտություն են, քանի որ ուղղակիորեն հակասում են կալանավորման հիմնավորվածության և օրինականության մասին մինչ այդ վերջիններիս կողմից ընդհուպ հրապարակային հնչեցված կարծիքներին»,-ասված է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել: Այսօր քննվելու է դատավորին կալանավորելու միջնորդությունը: Բորիս Բախշիյանի վարույթում են քննվում մի շարք աղմկոտ քրեական գործեր։
Տեղեկացնենք նաև, որ օրեր առաջ նրա որոշմամբ ազատ էր արձակվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

telegram
Tags: Բորիս ԲախշիյանդատախազությունՊարզաբանում

Հարակից հրապարակումներ

На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38

Երևանի նախկին քաղաքապետ և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն...

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Այսօր ավելի վաղ...

ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 22։00-ից կսկսի քննել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը։ Այս մասին Armenia...

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին վերագրվող քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանության յուրացման ենթադրյալ փորձի մեղադրանքով։ Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել՝...

СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40

Ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում ՆԳ և ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության համար Արթուր Խաչատրյանի նկատմամբ հարուցվել...

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է առանց համապատասխան լիցենզիաների առցանց խաղերի կազմակերպման սխեմա, որի հետևանքով պետությանը պատճառված նախնական վնասը...

Load More
Xosum
  • Լուրեր
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Ծաղիկները սպասում են ընտրություններին
Հայաստան

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24

Ծաղկավաճառները սպասում են ընտրությունների ավարտին։ Ասում են՝ վարկեր ունեն և հույս, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կկարողանա լեզու գտնել արտաքին...

Read moreDetails
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна
Քաղաքականություն

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին իրավապահներից պահանջել է «ժամերի ընթացքում բոլոր ընտրակեղծարարներին» բանտարկել։ «Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները պետք...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ