Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հարավային Կովկասում անվտանգային երաշխիք է անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։
«Ակտիվորեն գործում է հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը… այդ համագործակցությունը կայունության և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է», — նշել է ռուսական պետության ղեկավարը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին՝ Աղդամի շրջանի Քիյամադդինլի բնակավայրի շրջանում։