Արարատի մարզում 3 ավտոմեքենայի վթարից հետո դրա մասնակից 2 վարորդ ձերբակալվել են, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով)։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, ահազանգ էր ստացել, որ Այգավան բնակավայրում՝ Մ-2 ավտոճանապարհին`Եղեգնավան-Այգավան կամրջի վրա, բախվել են Toyota, VAZ և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այրվում է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է8։ Այրված ավտոմեքենայում փրկարարները հայտնաբերել էին 3 քաղաքացու դի։






































