Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարներին տեղեկացրել է, որ մտադիր է մերժել Գազայի հատվածից, Լիբանանից և Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջը, հայտնել է Channel 13-ը։
Ըստ կայքի՝ Վաշինգտոնը հետաքրքրված է այս երեք տարածքից իսրայելական զորքերի փուլային դուրսբերմամբ, սակայն չի հստակեցվում՝ խոսքը մասնակի՞, թե՞ ամբողջական դուրսբերման մասին է։
Channel 13-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ վարչակազմի պահանջին «դիմադրելու» իր մտադրության մասին․ «Ես նրանց կասեմ՝ ոչ»։
Հուլիսի 26-ին Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում Նեթանյահուն հայտարարել էր, որ երկուշաբթի պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և մասնակցելու սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը։
































